ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի հրամանագրով Ալիկ Միրզաբեկյանը ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
Սերժ Սարգսյանի ևս մեկ հրամանագրով ՀՀ զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։