Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Արցախ

levon ter-petrosyanՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 2-ին մեկնել է Արցախ: Լուրը ilur.am լրատվական կայքի հետ զրույցում հաստատել է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը:

Ապրիլի 11-ին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ առաջիկայում պայմանավորվածություն ունի հանդիպելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Բակո Սահակյանը ևս օրերս տված հարցազրույցում նշել էր, որ մոտ ապագայում այդպիսի հանդիպում նախատեսված է:

Մեկնաբանել