Առաջնագծում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ, տեղաշարժեր. ԼՂՀ ՊՆ

imagesՉնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր, հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան:

«Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ»,- ասված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ: