Վճարովի վիրահատությունը հնարավոր է նաև անվճար

Վանաձորում բնակվող տասնամյա Սմբատ Հարությունյանը ենթարկվել է ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատության առողջապահության նախարարության տրամադրած կես միլիոն դրամական միջոցներով։ Նախարարությունը նախկինում հրաժարվել էր տրամադրել գումարը, սակայն փաստաբանը հասել է նրան, որ անվճար չիրականացվող վիրահատությունն իրականացվել է պետության միջոցներով։ Սա կարող է նախադեպային լինել և տարածվել սոցիալական այլ խմբերի վրա ևս, որոնք վիրահատության գումար չունեն: