Նոր ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում

Turkey ParliamentՄայիսի 2-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել ևս մեկ բախում իշխող «Արդարություն և զարգացում» և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) միջև: Միջադեպը տեղի է ունեցել օրենսդիրներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ՝ սահմանադրական հանձնաժողովի քննարկման ժամանակ:

Լարվածությունը սկսվել է այն բանից հետո, երբ արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է անցյալ շաբաթ մեջլիսում տեղի ունեցած ծեծկռտուքը: Ստամբուլից HDP-ի պատգամավոր, հայազգի Գարո Փայլանն արձագանքել է քննադատությանը՝ նախարարի խոսքերը որակելով զրպարտանք:

Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը, որոշ պատգամավորներ միմյանց վրա են նետել պլաստիկ շշեր՝ միմյանց ապտակելով և աքացի տալով:

***

Անցյալ շաբաթ Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգմավորների միջև: HDP-­ի՝ Շիրնաքից ընտրված պատգամավոր Ֆերհաթ Էնջուն իր ելույթում քննադատել էր քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները` նշելով, որ Սիլոպիում իրագործվող հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել են խաղաղ բնակիչների և երեխաների: Քուրդ պատգամավորի փաստերով բարձրաձայնումը զայրացրել է ԱԶԿ-­ի պատգամավորներին: Նրանք հարձակվել են Էնջուի վրա և սկսել ծեծել նրան: HDP-­ի պատգամավորները, այդ թվում` կանայք, մոտեցել են ամբիոնին իրենց կուսակցին պաշտպանելու համար:

Մեկնաբանել