Կշահի՞ արդյոք բանակը տարկետման վերացումից

Անցյալ շաբաթ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ այժմ մշակվում է օրենքի նախագիծ, որով 18 տարին լրացած բոլոր տղաները կծառայեն բանակում։ Սա նշանակում է կրթական տարկետման վերացում։ Կրթական փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է, որ նման օրենքի շուրջ քննարկումները անցկացվում են հուզական ֆոնի վրա։ Ըստ նրա՝ ներկա կարգը պետք է պահպանել։

Մեկնաբանել