Ռուս սահմանապահները կմասնակցեն մայիսի 9-ի շքերթին

March May 9ՀՀ պաշտպանության նախարարության, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության զինծառայողները Հաղթանակի օրվա կապակցությամբ շքերթի փորձ են անցկացրել, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ հանդիսավոր արարողությանը կմասնակցի Գյումրիի կայազորի ավելի քան 200 զինծառայող, որոնց թվում՝ ռուսական ռազմաբազայի, Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ վարչության, Հայաստանի ռազմաօդային ուժերի և հակաօդային ուժերի զինծառայողները:

***

2015թ. Երևանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուներն առաջին անգամ Հայաստանում մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին: Իսկ Գյումրիում ռազմական շքերթին մասնակցեց Հարավային ռազմական օկրուգի ավելի քան 800 զինծառայող և մոտ 20 միավոր ռազմական տեխնիկա: