Քրեական գործ` Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի նյութերով

2y7jV8CYoB2GHGpyMto322sHasՕֆշորային սկանդալի կապակցությամբ «Հետք» լրատվականի հրապարակման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՔԾ-ի մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը:

***

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ապրիլի սկզբին գաղտնազերծել էր Բրիտանական Վիրջինյան կղզիներում, Պանամայում, Սեյշելներում, Բահամյան կղզիներում, Նևադայում, Հոնկ Կոնգում, Միացյալ Թագավորությունում, Բելիզում, Կոստա Ռիկայում, Մալթայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Սինգապուրում և մի քանի այլ վայրերում գրանցված միլիոնավոր օֆշորային ընկերությունների փաստաթղթեր:

Այդ գաղտնազերծած փաստաթղթերում շրջանառվում էին նաև ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անուները: Ըստ բացահայտման՝ Պողոսյանը Պանամայի օֆշորում գրանցված երեք ընկերության բաժնետեր է:

Միհրան Պողոսյանը ապրիլի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ նախագահի նախկին ռեֆերենտ Արմեն Հարությունյանը:

Մեկնաբանել