Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

g_imageՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 3-ին Հելսինկիում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Նալբանդյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Նա հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել հրադադարը հարգելու մասին միջազգային հանրության կոչերը, ոտնահարել 1994-1995 թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը։

«Այս առումով Իլկա Կաներվան նշել է, որ ուժի կիրառումն անընդունելի է, և հավելել, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ամբողջովին սատարում է միջնորդության միջազգային մանդատ ունեցող Մինսկի խմբի եռանախագահների ջանքերն՝ ուղղված բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ օրակարգային մի շարք հարցեր։

Մեկնաբանել