Ում է ձեռնտու թուրքականի ներկրման արգելքը

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ իր գլխավորած գերատեսչությունը ուսումնասիրում է Թուրքիայից որոշ ապրանքների ներկրման արգելքի հնարավորությունը։ «Մալաթիա» տոնավաճառի առևտրականները պնդում են, որ արգելքը աղետալի  հետևանքներ կարող է ունենալ ինչպես իրենց, այնպես էլ սպառողների վրա: Տնտեսագետներն էլ կարծում են՝ արգելքից կտուժի ոչ թե Թուրքիան, այլ հենց Հայաստանը: