Զվարճանք և գիտելիք` նկարչության միջոցով

Ակտիվ բակային խաղերի փոխարեն Գետամեջ գյուղի միջնակարգ դպրոցի երեխաները տարված են նկարչությամբ, քանի որ դպրոցում TeachSurfing ծրագրի շրջանակում մուլտիպլիկատոր Արմենուշ Մագարյանը վարում է նկարչության դասընթաց։ TeachSurfing ծրագիրը Հայաստանում տեղայնացվել է մոտ կես տարի առաջ։ Ծրագրի նպատակը կամավորական սկզբունքներով դասընթացների նախաձեռնումն է բոլոր այն դպրոցներում և կազմակերպություններում, որոնք գրանցված են teachsurfing.org կայքում։