ՀԷՑ-ը մոտ 20 մլրդ դրամի ներդրում կանի

286592D5-EAA8-42B2-A924-2A168299871E_cx0_cy11_cw0_mw1024_s_n_r1Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մայիսի 4-ի նիստում քննարկել և համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության 2016 թվականի ներդրումային ծրագրին, որը կազմում է 19 895.58 մլն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի: Այս մասին հաղորդում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:

«2016 թվականի ներդրումային ծրագիրը հիմնականում ուղղվելու է հոսանքազրկումների միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգի ավտոմատացմանը և այլ աշխատանքների իրականացմանը»,- ասված է ՀԾԿՀ հաղորդագրության մեջ: