Հայաստանը՝ տարածաշրջանի առաջատար. «Թվային դիվանագիտության վարկանիշ-2016»

DDR16«Թվային դիվանագիտության վարկանիշ-2016»-ում (Digital Diplomacy Rating – 2016) Հայաստանն առաջատար է տարածաշրջանում և զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը, ԼՂՀ-ն՝ 105-րդը՝ 210-ից: Այսպիսի տվյալներ է բերում Թվային դիվանագիտության կայքը:

Ըստ այդմ՝ Թուրքիան 25-րդ տեղում է, Վրաստանը՝ 65-րդ, Ադրբեջանը՝ 73-րդ, Իրանը՝ 112-րդ: 

Հետխորհրդային տարածքում, բացառությամբ մերձբալթյան պետությունների, Հայաստանը զիջում է միայն Ռուսաստանին (4-րդ տեղ) և Ուկրաինային (11-րդ տեղ):

Վարկանիշի առաջատարը Մեծ Բրիտանիան է, վերջին՝ 210-րդ տեղում, Պապուա Նոր Գվինեան է:

Թվային դիվանագիտության (digital diplomacy, e-diplomacy) վարկանիշը կազմելիս գնահատվում է դիվանագիտական նպատակներին հասնելու համար նորագույն տեխնոլոգիաների և համացանցի կիրառումը: Վարկանիշում ներառված է 210 արտաքին գործերի նախարարություն, 1098 թվային աղբյուր 33 սոցիալական ցանցում և այլ ցուցանիշներ: