Պատերազմը հասարակությանը ստիպում է համախմբվել

«Արար», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամները և «Սահման» ՀԿ-ն ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո դրամահավաք են նախաձեռնել, որի նպատակն է աջակցել պատերազմում զոհվածների և վիրավորների ընտանիքներին: «Արար», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր Ավետիք Չալաբյանը և «Վերադարձ Հայաստան»-ի տնօրեն Վարդան Մարաշլյանը մայիսի 3-ին ներկայացրին իրենց ծրագիրը, խոսեցին Հայաստանի առջև ծառացած ներքին և տարածաշրջանային խնդիրների մասին: