Զորամասերից մեկում երկու զինծառայողի դի է հայտնաբերվել

investigative-committee-e1439902044509Մայիսի 3-ին` ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը, հաղորդում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել