ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

56f5e62968000_1458955817ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները մայիսի 5-ի ամենօրյա ճեպազրուցին անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին հավանություն տալու խնդրին:

«Միացյալ Նահանգները, միջազգային հանրության մնացած մասի հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման համատեքստում, ուստի մենք կողմերին կոչ ենք անում բանակցությունների սեղանի շուրջ նստել բարի կամքով` հասնելու այդ նպատակներին համապատասխանող կարգավորման»,- ասել է Թոները:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ Միացյալ Նահանգները սատարում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքներին և հավելել է. «Մենք, սակայն, բազմիցս ասել ենք, որ այդ ամենը պետք է մշակվի Մինսկի խմբի շրջանակում: Գոյություն ունի գործընթաց, և բոլոր կողմերը պետք է վերադառնան այդ գործընթացին»:

***

ՀՀ կառավրությունը մայիսի 5-ի նիստին հավանություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:

Կառավարության եզրակացությունը հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նույն օրը մեկնաբանելով եզրակացության նախագծի հաստատման մասին լուրը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ արեց «խուսափել քայլերից, որոնք կարող են խարխլել փխրուն հրադադարն ու հանգեցնել իրադրության սրման»:

ՀՀ արտգործնախարարությունն ավելի ուշ հանդես եկավ հայտարարությամբ` պարզաբանելով, որ կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը։

Մեկնաբանել