Կառավարությունը հանդես կգա զինապարտության մասին օրենքի փոփոխություններով

rubik-ruben-hakobyan1Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հետ է կանչել բուհերում տարկետումը վերացնելու վերաբերյալ նախագիծը:

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը հարցը պետք է քննարկեր մայիսի 6-ին:

ՍիվիլՆեթի թղթակցի հաղորդմամբ` Ռուբիկ Հակոբյանը պարզաբանել է, որ կառավարությունը զբաղվում է տվյալ հարցով և առաջիկայում խորհրդարան է ներկայացնելու «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ:

***

Ապրիլի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ռուբիկ Հակոբյանն ասել էր, որ այստեղ օրենքի բաց կա: Նա հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ պատգամավոր Թևան Պողոսյանի հետ նախագիծ է ներկայացրել ըստ որի՝ ուսման ընթացքում ոչ մի ուսանողի տարկետում չպետք է տրվի, այսինքն՝ 18 տարին լրացավ, պետք է գնա բանակ: «Կառավարությունը չէր մերժել, բայց նշել էր, թե կոնսենսուս պետք է լինի»,- ասել էր Հակոբյանը:

Ռուբիկ Հակոբյանը նշել էր, թե միշտ չէ, որ ժողովրդահաճո օրենքներ պետք է լինեն, մանավանդ որ դրանով գիտությունը չի տուժի, քանի որ թեզ պաշտպանողներից 10 տոկոսն է միայն գիտությամբ զբաղվում:

Մեկնաբանել