Մի նստարանի, մանդոլինայի և սիրո պատմություն

Թումոյի այգու մշտական այցելուները գիտեն՝ ցայտաղբյուրի կողքին գտնվող նստարանից ամեն երեկո հաճելի երաժշտություն կարելի է ունկնդրել։ Հակոբ և Անահիտ Աբրահամյանները միասին են արդեն 35 տարի։ Նրանց սիրո մեջ մեծ դեր է խաղացել և շարունակում է խաղալ պարոն Հակոբի 50-ամյա մանդոլինան։