ԼՂ հարցով հնարավոր են հանդիպումներ և քննարկումներ. Նալբանդյան

edvard nalbandyan 14)Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է համարում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով լինեն հանդիպումներ և քննարկումներ:

Երևանի Հաղթանակ զբոսայգում մայիսի պատասխանելով լրագրողների հարցին՝ Նալբանդյանն ասել է.

«Այս փուլում կարող են լինել հանդիպումներ և քննարկումներ, որոնք վերաբերում են թե՛ ինչպես թույլ չտալ, որ չկրկնվի այն, ինչ որ եղավ ապրիլի սկզբին, ինչ որ Ադրբեջանը սանձաազերծել էր լայնածավալ ագրեսիվ պատերազմ Արցախի դեմ»:

Նալբանդյանի խոսքով՝ քննարկումների նպատակն է լինելու է նաև «այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան ապահովել համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել»:

Հինգշաբթի Հայաստանի կառավարությունը հաստատեց իր եզրակացությունը ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի՝ Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագծին: Եզրակացությունը, սակայն, չէր հստակեցնում՝ Հայաստանի կառավարությունը դրական, թե բացասական եզրակացություն է տվել օրինագծին:

Արձագանքելով Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին հարցին՝ արտգործնախարար Նալբանդյանն ասել է, որ ճանաչումը «կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև բանակցություններից, և նաև միջազգային զարգացումներից»: Նախարարը նշել է, որ ճանաչումը նուրբ խնդիր է, և չի կարելի էմոցիոնալ մոտեցում ունենալ դրանում:

«Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը, և մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը»,- ասել է Նալբանդյանը՝ վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հինգ հայտարարությունները, որոնք, ըստ նրա՝ համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը, իսկ Ադրբեջանը խուսափում է դրանք վկայակոչել:

«Բանակցությունների գլխավոր հարցը նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է, և այդ խնդիրը միշտ գտնվում է բանակցությունների կենտրոնում, և այդ բանակցությունների արդյունքում պետք է ամեն ինչ անել, որ նաև ապահովվի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի թե՛ ճանաչումը, թե՛ իրացումը»,- ասել է արտգործնախարարը:

Մեկնաբանել