ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

pace_winter_sessionԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի` Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների կատարման մոնիթորինգի հարցով համազեկուցողներ Ալան Միլը (Միացյալ Թագավորություն) և Ջուզեպե Գալատին (Իտալիա) մայիսի 11-12-ին կայցելեն Հայաստան, տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից:

Համաձայն ԵԽԽՎ հաղորդագրության` համազեկուցողների ուշադրության կենտրոնում կլինեն սահմանադրական փոփոխությունների շրջանակում հետագա զարգացումները, ընտրական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցերը:

Այցի ընթացքում ծրագրված են հանդիպումներ ՀՀ նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի և գլխավոր դատախազի, ինչպես նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հետ:

Նախատեսված են հանդիպումներ նաև խորհրդարան խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիարկության անդամների և քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել