Լավրովն ու Քերին մեկ շաբաթում երեք անգամ հեռախոսով քննարկել են ԼՂ հարցը

Lavrov Kerry Phone CallՄայիսի 10-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերիի և Սերգեյ Լավրովի միջև:

Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ի կայքը, ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:

Սա Լավրովի և Քերիի արդեն երկրորդ հեռախոսազրույցն է երկու օրում. մայիսի 9-ին կրկին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը քննարկել էին ԼՂ հիմնախնդրի կարգավորումն ու ներկա փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հնարավոր քայլերը:   

Մինչ այդ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել մայիսի 2-ին և կրկին քննարկել էին ԼՂ հարցը: