Հակամարտությունը պատերազմ կդառնա

Կովկասյան jam-news.net հնգալեզու (անգլերեն, ռուսերեն, հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն) կայքը հոդված է հրապարակել վրաց-օսական խնդրի մասին: Հոդվածի հայերեն թարգմանությունը ներկայացված է ստորև:

Հարավային Օսիայում սկսվել է հին թեմայի ակտիվ քննարկում. իրավաչա՞փ է արդյոք «վրաց-հարավօսական հակամարտություն» տերմինն օգտագործելը:

«Միացյալ Օսիա» կուսակցության պատգամավոր Պյոտր Գասիևը, ով սկսել է քննարկումների նոր փուլը, սխալ է համարում «հակամարտություն» բառը, քանի որ, ըստ նրա, դա լայնամասշտաբ պատերազմ էր: «Վրաց-հարավօսական» սահմանումը նա նույնպես սխալ է համարում:

«Դեռևս ամենասկզբում՝ 1990-ականներին, Հարավային Օսիայում խոսում էին այն մասին, որ «վրաց-օսական հակամարտությունը» չի արտացոլում տեղի ունեցած իրադարձությունների էությունը, չի սահմանում, թե ով էր զոհը և ով՝ ագրեսորը, այսպիսով փաստացի կողմերին դնում է հավասար պատասխանատվության իրավիճակում: Արդյունքում Վրաստանի՝ որպես հարավային օսերին էթնիկ միությունը լիկվիդացնելու նպատակով զինված ագրեսիա իրականացրած պետության և նրանց կողմից Հարավային Օսիայի Հանրապետության ստեղծման պատասխանատվությունը փակագծերից դուրս է մնում», – ասսում է Գասիևը:

Կրթությամբ պատմաբան, «Իռ մեդիակենտրոն» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Իրինա Գագլոևայի պարզաբանությունը, ով 2002-2009թթ.-ին Հարավային Օսիայի տեղեկատվության և մամուլի նախարար է եղել:

Հարավային Օսիայի խորհրդարանին կից այժմ հատուկ հանձնաժողով է ստեղծվում, որի կազմում լինելու են պատմաբաններ, հասարակական և քաղաքական գործիչներ: Նրանք պետք է վերջնական վճիռ կայացնեն. թողնե՞լ արդյոք «վրաց-օսական հակամարտություն» տերմինը, թե՞ դրա փոխարեն պետք է օգտագործել նորը՝ «1989-2008թթ. հարավային օսերի հայրենական պատերազմ»:

Դրական վճռի պարագայում տերմինն ամենուր օգտագործվելու է պաշտոնական տերմինաբանության և իրավական փաստաթղթերի մեջ, ինչպես նաև դասագրքերում և գիտական գրականությունում:

Պատգամավոր Զիտա Բեսաևան ասում է, որ ստիպված կլինեն, օրինակ, փոխել սոցիալական արտոնությունների մասին օրենքների ձևակերպումները, որոնք տրամադրվում են այդ տարիներին պատերազմածներին, քանի որ այնտեղ գրված է «վրաց-օսական հակամարտություն»: Նույն իրավիճակն է այդ իրադարձություններին մասնակցածների պարգևների հետ կապված:

«Պաշտոնական անձինք պարտավոր են լինելու օգտագործել բացառապես նոր եզրույթը: Ուսուցիչները պատմության դասերին նույնպես պետք է նոր տերմինն օգտագործեն: Ոչ կառավարական կազմակերպությունները նույնպես այն պետք է օգտագործեն»:

Քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Կոստա Ձուգաևն ասում է, որ 1989թ-ից մինչ մեր օրերը վրաց-օսական հարաբերությունների ողջ բազմազանությունը լիովին կարելի է վրաց-օսական հակամարտություն անվանել, սակայն այստեղ մեծ բարդություն կա:

«Դա կայացած քաղաքագիտական եզրույթ է: Մեզ մոտ օգտագործվել են նաև «ազգային ազատագրական շարժում» կամ «ազգային ազտագրական պայքար» տերմինները, և դրանք նույնպես բավականին ադեկվատ արտահայտում են վրաց-օսական զինված հակամարտության իրողությունները»:

Կոստա Ձուգաև, լուսանկարը՝ Facebook-ի էջից

Սակայն Կոստա Ձուգաևը նշում է, որ տեղական հասարակությունում այսօր ձևավորվել է հատուկ հոգեբանական հարցում, որը բավարարում է մեկ այլ եզրույթ՝ «հայրենական պատերազմ»:

«Հասարակական գիտակցությունում միշտ զգացվում էր հստակեցման անհրաժեշտություն, և մեծամասնությանն Աբխազիայի փորձը կրկնելը ճիշտ է թվում, երբ «հայրենական պատերազմ» տերմինը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է: Եվ այդ հարցմանը պատասխանելն, ըստ երևույթին ճիշտ է»:

Նոր եզրույթի պաշտոնական ընդդունման դեպքում Հարավային Օսիան պետք է հատուկ ծրագիր և բավականաչափ գումար ունենա, որպեսզի համապատասխան փոփոխություններ մտցնի կամ փոխարինի արդեն առկա փաստաթղթերը, գրքերն ու դասագրքերը:

Ավելին, դասագրքերի վերահրատարակումն ու պայմանագրերի վերաձեևակերպում է սպասվում նաև ՄԱԿ անդամ պետություններին՝ ՌԴ, Նիկարագուային, Վենեսուելային, Նաուրուին, ովքեր ճանաչել են Հարավային Օսիան:

Հնարավոր որոշմանն իրագործման ծրագիրն ու ֆինանսավորման հարցը Ցխինվալում դեռ չեն քննարկվել:

Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:

Մեկնաբանել