Բակո Սահակյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Sahakyan-KocharyanՄայիսի 11-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը:

Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող մի շարք հարցեր:

«Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր հաղթանակների հիմքում ընկած է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ կարևորելով քաղաքական ուժերի կողմից ցուցաբերած միասնականությունը և գործուն քայլերը Արցախին սատարելու ուղղությամբ»- ասված է ԼՂՀ նախագահականի հաողրագրության մեջ: