Ժամանակն է` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն. Մինսկի խումբ

OSCE-co-chairsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ, որում վերահաստատել են իրենց լիակատար հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման միջնորդական առաքելությանը:

«Շփման գծի երկայնքով վերջին բռնության և լարվածությունը թուլացնելու հրատապության լույսի ներքո` մենք կարծում ենք, որ ժամանակն է` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն:

Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել այդ հանդիպման կայացմանը հաջորդ շաբաթ Վիեննայում: Նրանց հիմնական նպատակը կլինի ամրապնդել հրադադարի ռեժիմը և հասնել վստահության միջոցների ստեղծման շուրջ համաձայնության, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի` վերսկսելու քննարկված հիմնարար տարրերի և սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Բանակցություններում չի կարող լինել հաջողություն, եթե բռնությունը շարունակվի, և չի կարող լինել խաղաղություն` առանց բանակցային գործընթացի: Մենք վերահաստատում ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ: