ՀՀ ԶՈՒ պաշտոնյա է ձերբակալվել

investigative-committee-e1439902044509ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ:

Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նշված քրեական գործի շրջանակում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում մայիսի 11-ին ձերբակալվել է ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը:

«Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի քննության շահերից ելնելով` այլ մանրամասներ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել