Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Վիեննայում, 2013թ. նոյեմբերի 19
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին մասին կտեղեկացնենք պատշաճ կարգով. ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։
Ալիև-Սարգսյան հանդիպման մասին որևէ հստակ տեղեկություն չի հաղորդում նաև պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի նախագահի վարչակազմից «ՌՒԱ նովոստի» գործակալությանն ասել են, որ նախագահների հնարավոր հանդիպման «ժամկետը դեռ հայտնի չէ»:
Երեկ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ծրագրվում է հաջորդ շաբաթ Վիեննայում:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը երեկ` ավելի վաղ, անդրադարձել էր նաև Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նույն օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ` նշելով, որ կարծում են` ժամանակն է` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն: