Վայոց ձորի մարզում հետախուզական ԱԹՍ է ոչնչացվել

Մայիսի 13-ին Վայոց ձորի մարզում հետախուզական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) և ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքարի) ստորաբաժանումների կողմից չեզոքացվել է հետախուզական ԱԹՍ»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ սարքի պատկանելության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ:

Մեկնաբանել