Կոռուպցիայի դեմ կոնկրետ գործողություններ են պետք

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն ու արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասում են, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքար եղել է, սակայն շոշափելի արդյունքներ չեն եղել։ Այժմ ժամանակն է նման արդյունքներ ապահովելու։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը թերահավատ է կոռուպցիայի դեմ պայքարելու կառավարության մտադրության հարցում։