Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը հստակեցվում է

Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, 19 դեկտեմբեր, 2015թ., Բեռն: Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ, 19 դեկտեմբեր, 2015թ., Բեռն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։ Նախագահի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում։

Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը դեռևս հստակեցվում է։ Արդեն հաստատված է, որ Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

«Ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանի հանդիպման հնարավորությունը Իլհամ Ալիևի հետ կախված է վերոհիշյալ երկու հանդիպումների արդյունքներից»,- ասված է Հանրային հեռուստաընկերության հաղորդագրության մեջ։