Ընտրական օրենսգիրքը՝ դատարկ դահլիճում

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ սկսեց քննարկել Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Հիմնական զեկուցող, ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախագծի փոփոխությունները ներկայացրեց, ըստ էության, դատարկ դահլիճին։