Ինչու մերժվեց Արցախի ճանաչման նախագիծը

Մայիսի 16-ին Ազգային ժողովը 12 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցը: Քվեարկությանը չմասնակցեց ԱԺ վեց խմբակցությունից հինգը, միայն ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց՝ հայտարարելով, որ պարզապես չի կարող դեմ քվեարկել Արցախի ճանաչման վերաբերյալ որևէ օրինագծի։