Ոստիկանի անհասկանալի սպանությունը

Մայիսի 13-ին անհասկանալի հանգամանքներում Երևանում սպանվել է ոստիկան Հրաչյա Ֆալանջյանը: Ընտանիքի անդամներին չեն տալիս դին՝ ասելով, որ նա ավազակային հարձակման մասնակից է: Քույրը՝ Հայարփի Ֆալանջյանը, վիրավորված է այն փաստերից, որոնք տարածել է մամուլը՝ դեպքից ընդամենը ժամ անց: Հայարփին բերում է իր հակափաստարկները: