Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը` Միջազգային օպերային մրցանակակիր

Hasmik GrigoryanՄարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է հեղինակավոր Միջազգային օպերային մրցանակին (The International Opera Awards), տեղեկանում ենք մրցանակի կայքից: The International Opera Awards-ը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը»:

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունցել մայիսի 15-ին Լոնդոնի Սավոյ թատրոնում:

«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում Մարիինյան թատրոնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանի մրցակիցներն էին ռուսաստանցի սոպրանոներ Եկատերինա Բականովան և Աիդա Գարիֆուլինան, ՀԱՀ-ից` Գոլդա Շուլցը և Նոզուկո Մեմոն և ԱՄՆ-ից` Նադին Սիերան:

Հասմիկ Գրիգորյանը ծնվել է 1981թ. Վիլնյուսում: Այս մրցանակը նրա առաջին հաջողությունը չէր: Դեռ 2005թ. լավագույն բեմելի համար Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր լիտվական «Բեմի ոսկե խաչ» պետական շքանշանով, 2010թ. արժանացել էր նույն «Բեմի ոսկե խաչին»` լավագույն կատարման համար:

Մեկնաբանել