ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 17-ի հրամանագրով Սարգիս Ղազարյանն ազատվել է Իտալիայում, Խորվաթիայում, Սան Մարինոյում, Մալթայում և Սլովենիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Իտալիայում (նստավայրը` Հռոմ) դեսպան է նշանակվել Ֆրանսիայում Հայ իրավաբանների միության անդամ Վիկտորիա Բաղդասարյանը:
Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը համատեղության կարգով նշանակվել է Խորվաթիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը համատեղության կարգով նշանակվել է Պորտուգալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վատիկան):