Նախնական տվյալներով Փարիզ-Կահիրե չվերթի ուղևորների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Փարիզից Կահիրե, մայիսի 19-ին անհետացել է ռադարներից: Ընկերության տվյալներով՝ օդանավում կար 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:
Flightradar24 ծառայության հրապարակած քարտեզում երևում է, որ օդանավը ռադարներից անհետացել է Եգիպտոսի օդային տարածք մտնելուց հետո:
Անձնակազմի հետ կապը ընդհատվել է 11 մ բարձրության վրա գտնվելու ժամանակ:
Ներկայում ընթանում են օդանավի որոնողական աշխատանքներ: