Հայ նախարարներն աշխատանքի կգնա՞ն հեծանիվով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նախորդ նիստի ժամանակ հայտարարել էր, թե պետական ապարատը պետք է օպտիմալացնել։ Այսօր արդեն նախարարները խոսում են իրենց գերատեսչություններում սպասվող կրճատումների մասին։ Պաշտոնյաներին տրվող գլխավոր հարցն այսօր հետևյալն էր՝ ինչու է նախարարությունը տարիներ շարունակ հարկատուների հաշվին պահել այդ մեքենաները, եթե հնարավոր էր նաև առանց դրանց։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նույնիսկ չբացառեց եվրոպական երկրների պաշտոնյաների պես հեծանիվով աշխատանքի գալու հեռանկարը։