Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2016» վարժանքները

CSTO ExerciseՄայիսի 24-­26­ին Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ-2016» վարժանքները. այս մասին տեղեկացնում է ՀԱՊԿ­-ի պաշտոնական կայքը:

ՀԱՊԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում Է, որ վարժանքները կանցկացվեն Հայաստանի պաշտպանության նախարարության «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի բազայում: Ընթացքին հետևելու Է ՀԱՊԿ­-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հաղորդվում է, որ վարժանքների ընթացքում մշակվելու են ահաբեկչական խմբերի գործունեության կասեցման, զենքի, պայթեցիկ նյութերի և թմրանյութերի անօրինական շրջանառության ուղիների փակման համատեղ գործողությունները: Վարժանքներում օգտագործվելու են մարտական ու ռազմափոխադրական ուղղաթիռներ: