Ներկրողների համար պետք է ստեղծվեն հավասար պայմաններ. վարչապետը հանձնարարել է

12472_am_1Կառավարության մայիսի 19-ի նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել էկոնոմիկայի նախարարին կազմել հուշաթերթ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդիկ, բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ներկրումով զբաղվել, նրանց համար հասանելի և պարզ լինի, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ՝ մյուս մարմիններում արհեստական խոչընդոտներ չստեղծելու համար:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը հանձնարարել է այդ հուշաթերթը տեղադրել նախարարության կայքում:

Նա կարևորել է նաև լաբորատոր ստուգումների արդար արդյունքների ապահովումը:

Հովիկ Աբրահամյանը հանձնարարական է տվել Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի բոլոր ներկրողների համար ստեղծեն հարկային և մաքսային հավասար պայմաններ, և ընդգծել է, որ այդ գործընթացը լինելու է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության հսկողության ներքո՝ ստուգելու են շաբաթը կամ ամիսը մեկ անգամ:

Մեկնաբանել