ԵԱՀԿ ԽՎ նախագահը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու կոչ է արել

Ilkka KanervaԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին (ՄԽՎ) կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու հարցում: 

«Կցանկանայի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր գործընկերներին կոչ անել հակամարտության դադարեցման և խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքեր գործադրել՝ Մինսկի խմբի շրջանակում»,- ասել է Կաներվան՝ ելույթ ունենալով ԱՊՀ ՄԽՎ-ի շրջանակում: Նա մատնանշել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը:

«Ցավոք, աճում է զոհերի թիվը,- ասել է Կաներվան: – Լիահույս ենք, որ տուժածների թիվը կնվազի և կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ» ,- ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: