Հայտնաբերվել են EgyptAir-ի կործանված օդանավի բեկորները

Plane DebrisԵգիպտոսի զինվորականները հայտարարել են, որ ծովում գտել են երեկ վթարի ենթարկված՝ EgyptAir ավիաընկերության A320 ինքնաթիռի բեկորները, հաղորդում է Guardian-ը:

Օդանավի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում՝ Ալեքսանդրիայից 270 կմ դեպի հյուսիս: Գտնվել են նաև ուղևորներին պատկանող իրերը: Շարունակվում են ինքնաթիռի սև արկղերի որոնողական աշխատանքները: 

Times-ի լրագրող Անթի Կարասավան Թվիթերում գրել է, որ Հունաստանին ՊՆ-ն հաստատում է մարմինների, բեկորների և իրերի հայտնաբերումը:

EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որը թռիչք էր կատարում Փարիզից Կահիրե, մայիսի 19-ին անհետացել էր ռադարներից: Օդանավում կար 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: Flightradar24 ծառայության հրապարակած քարտեզում երևում է, որ օդանավը ռադարներից անհետացել է Եգիպտոսի օդային տարածք մտնելուց հետո:

Անձնակազմի հետ կապը ընդհատվել է 11 մ բարձրության վրա գտնվելու ժամանակ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հայտարարել է, որ ավիավթարի ոչ մի վարկած չպետք է բացառվի: