ԱԳՆ-ն մեկնաբանել է Ագրամունտի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին հայտարարությունը

agramunt karabakhՑանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ կանոնադրությանը, համաձայն որի՝ տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին. ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին ի պատասխան՝ այսպես է մեկնաբանել ՀՀ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ «ԼՂ հակամարտությունը, ինչպես նաև բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»:

«ԵԽԽՎ-ի և իմ դիրքորոշումն այնպիսին է, որ ԼՂ հակամարտությունը, և, առհասարակ, բոլոր հակամարտությունները, պետք է իրենց լուծումը գտնեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա»,- «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպամնը հայտարարել է Ագրամունտը:

Նա շեշտել է, որ իր դիրքորոշման համար բազմիցս քննադատության է արժանացել հայկական կողմից, սակայն «դա որևէ նշանակություն չունի իր համար, քանի որ համոզված է իր կարծիքի արդարացիության մեջ»:

Մեկնաբանել