Ֆեսյբուքը հետ է կանգնել «Ղարաբաղի ճանաչումից»

Կարմիր շրջանակում էջի պաշտոնական լինել հաստատող նշանն է, որն այժմ չկա: Կարմիր շրջանակում էջի պաշտոնական լինելը հաստատող նշանն է, որն այժմ չկա:

Ֆեյսբուք սոցիալական ցանցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ֆեսյբուքյան էջի պաշտոնական հաստատումը ցույց տվող կապույտ նշանը հետ է վերցրել:

2015թ. փետրվարին Ֆեյսբուքը պաշտոնապես վավերացրել էր ԼՂՀ կառավարության էջը՝ նրան տրամադրելով էջի պաշտոնական կարգավիճակը հաստատող կապույտ նշանը: Անցյալ տարի ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն այս առթիվ գրել էր.

«Սա շատ լավ ձեռքբերում կհամարեի, քանի որ դրանով Ֆեյսբուքը ճանաչել է էջի պատկանելությունը ԼՂՀ կառավարությանը»: