Ով լվացք անի, ով փող աշխատի

Հայաստանում ընտանիքների 75%-ի գլխավորը տղամարդն է, իսկ  25%-ինը՝ կինը: Ըստ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հարցման՝ լվացքը, արդուկը, սպասքի լվացումը, բնակարանի մաքրումը և սննդի պատրաստումը գրեթե միշտ կատարվում է կանանց կողմից: Իսկ տեխնիկայի և բնակարանի վերանորոգումը, ավտոմեքենայի խնամքը և ընտանիքի ֆինանսական ապահովումը կատարվում է տղամարդկանց կողմից: