Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթւոր Աղաբեկյանը մտադիր է թողնել պետական և քաղաքական գործունեությունը: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»,- գրել է Արթուր Աղաբեկյանը:
Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2012թ. սեպտեմբերից: 1999թ. հուլիսին նա նաև եղել է ԼՂՀ ներքին գործերի նախարար։ 2000-2007 թթ. Աղաբեկյանը զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: