Ստատուս քվոն կարող է հանգեցնել լուրջ ռազմական բախումների. Մամեդյարով

MammadyarovՇփման գծում վերջին սրացումը տագնապալի ազդանշան էր առ այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ստատուս քվոն կարող է հանգեցնել լուրջ ռազմական բախումների և ագրեսիայի. Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

«Յուրաքանչյուր ոք հասկանում է, որ ստատուս քվոն անհուսալի է, անկայուն և անընդունելի»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ «կառուցողական բանակցությունները կարող են դուրս բերել այդ իրավիճակից» և տարածաշրջանում հաստատել սպասված խաղաղությունն ու կայունությունը:

***

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 23-ին Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: