Պայթյունների շարք Սիրիայում, ավելի քան 120 զոհ

Tartous ExplosionԱյսօր սիրիական Ջաբլա և Տարտուս քաղաքներում՝ ռուսական ռազմաբազաների մերձակայքում, տեղի է ունեցել պայթյունների շարք, որի արդյունքում կառավարկան ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում սպանվել է ավելի քան 120 մարդ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել ահաբեկչական գործողությունների համար՝ հայտարարելով, որ հարձակումների թիրախում էին նախագահ Բաշար Ասադի ալևիական փոքրամասնության ներկայացուցիչները:

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանելով Ջաբլայում և Տարտուսում տեղի ունեցած պայթյունները՝ հայտարարել է, որ դրանք «միտված էին Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացի և փետրվարի 27-ից պահպանվող հրադադարի խաթարմանը»: