Հրապարակվել է Թուրքիայի 65-րդ կառավարության կազմը

Turkey New GovԹուրքիայի իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության նոր առաջնորդ Բինալի Յըլդըրըմը հրպարակել է Թուրքիայի 65-րդ կառավարության կազմը:

Ըստ այդմ՝ վարչապետի տեղակալներ են նշանակվել Նուրեթթին Ջանիքլին, Մեհմեթ Շիմշեքը, Թուղրուլ Թյուրքեշը, Վեյսի Քայնաքը և Նուման Քուրթուլմուշը:

Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքն ու արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ու էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին պահպանել են իրենց պաշտոնները:

ԵՄ-ի հետ կապերի հարցերով նախարար Վոլքան Բոզքըրին փոխարինել է Օմեր Չելիքը:

Ահմեթ Արսլանը ստանձնել է տրանսպորտի նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Բինալի Յըլդըրըմին:

Ստորև՝ Թուրքիայի նոր կառավարության մյուս անդամների ցանկը.

Ընտանեկան և սոցիալական հարցերի նախարար՝ Ֆաթմա Բեթյուլ Սայան

Ներքին գործերի նախարար՝ Էֆքան Ալա

Ֆինանսների նախարար՝ Նաջի Աղբալ

Երիտասարդության և սպորտի նախարար՝ Աքիֆ Չաղաթայ Քըլըչ

Անտառային տնտեսության և ջրային ռեսուրսների նախարար՝ Վեյսել Էրօղլու

Առողջապահության նախարար՝ Ռեջեփ Աքդաղ

Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար՝ Ֆարուք Օզլյու

Աշխատանքի և սոցիալական անվտանգության հարցերի նախարար՝ Սյուլեյման Սոյլու

Սնդդի, գյուղատնտեսության նախարար՝ Ֆարուք Չելիք

Մաքսային և առևտրի նախարար՝ Բյուլենթ Թյուֆենքչի

Մշակույթի և զբոսաշրջության նախարար՝ Նաբի Ավջը

Մեկնաբանել