Պուտինը ներում է շնորհել Նադեժդա Սավչենկոյին

Оглашение приговора украинской летчице Н.Савченко в Донецком городском суде Եվգենի Երոֆեև, Նադեժդա Սավչենկո, Ալեքսանդր Ալեքսանդրով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նադեժդա Սավչենկոյին ներում շնորհելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել, նա Կիևում է. հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Վերջինս նաև հաստատել է, որ Մոսկվա են ժամանել Երոֆեևն ու Ալեքսանդրովը:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մեկնել է Դոնի Ռոստով՝ Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին Ուկրաինայում դատապարտված երկու ռուսաստանցիների՝ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ փոխանակելու նպատակով:

***

Այս տարվա մարտին Ռոստովի երկրամասի դատարանը ուկրաինացի Նադեժդա Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման՝ ռուսաստանցի երկու լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության, նրանց գործընկերների դեմ մահափորձի մեղադրանքներով:

Ռուսաստանի քաղաքացիներ Եվգենի Երոֆեևն ու Ալեքսանդր Ալեքսանդրովը ապրիլին Կիևում ֆատապարտվել են 14 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության, ագրեսիվ պատերազմ վարելու և մահվան հանգեցրած գործողությունների մեղադրանքներով: