Թբիլիսին, Բաքուն և Անկարան 2017թ. Վրաստանում զորավարժություններ կանցկացնեն

Vakhtang.KapanadzeՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները կարող են անցկացվել 2017թ. ամռանը. «ՌԻԱ նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է Վրաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:

«Այո, այդպես է պլանավորվում, սակայն հնարավոր է՝ ինչ-որ բան փոխվի… Զորավարժությունները լինելու են մասշտաբային, և դրանցում կարևորը լինելու է հակաահաբեկչական հարցը, անվտանգության հարցը»,- ասել է Կապանաձեն:

Համատեղ զորավարժությունների մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Գաբալայում մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ընթացքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ երեք երկրների զինված ուժերի մարտունակության բարձրացման նպատակով որոշում է կայացվել համատեղ զորավարժությունների անցկացման, ռազմական կրթության ոլորտում եռակողմ ձևաչափի համագործակցության, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ եռակողմ զորավարժությունների հետագա կատարելագործման վերաբերյալ:

Մեկնաբանել