Ադրբեջանցի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատ է արձակվել

Khadija Ismayilova FreedԱդրբեջանի Գերագույն դատարանն այսօր փոխել է հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի պատիժը՝ այն փոխարինելով 3,5 տարվա պայմանական ժամկետով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Այսպես, Գերագույն դատարանի որոշմամբ Խադիջա Իսմայիլովան արդարացվել է Քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացում) և 308-րդ (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) հոդվածներով:

***

2015թ. սեպտեմբերին Խադիջա Իսմայիլովան դատապարտվել է յոթ ու կես տարվա ազատազրկման՝ մեղադրանքներով, որոնք համարվում են շինծու: Իսմայիլովան հայտնի է իր հետաքննական զեկույցներով, որոնք բացահայտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն մեխանիզմները:

Այս տարեսկզբին միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին առաջարկել է պաշտպանել Խադիջա Իսմայիլովայի շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Օրերս ամերիկացի սենատոր, հանրապետական Ջոն Մակքեյնը «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությանը տված հարզացրույցում Բաքվին կոչ էր արել ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային՝ հակառակ պարագայում սպառնալով քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ:

Մեկնաբանել